Նվագելուց բացի ուրիշ բան չեմ կարող անել նախագահի համար. Էդուարդ Թոփչյան

14:46 • 23.01.12

Եթե անհրաժեշտ լինի նախագահի կողքին կանգնել ու նվագել, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պատրաստ է, սակայն դրանից ավել բան անել չի կարող:

«Ես քաղաքական մարդ չեմ, ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից ու չեմ ուզում շատ բաների մեջ խառնվել: Նվագելուց բացի ուրիշ բան չեմ կարող անել մեր նախագահի համար: Իրա շնորհիվ մենք գոյություն ունենք, մենք սիրում ենք մեր նախագահին: Նրա կողքին ես կարող եմ լինել որպես մարդ, բայց ոչ որպես քաղաքական ուժ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց Թոփչյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հանրապետության առաջին տիկինը հաճախ է լինում ֆիլարմոնիկ նվագախմբի համրեգներին: Նրա հետ է հաճախ լինում է նաև առաջին վարչապետի տիկինը:

«Տարվա ընթացքում ևս մի քանի այնպիսի համերգներ են լինում, որ ներկա է լինում նաև նախագահը: Նախագահը մեզ օգնում է, բայց մենք պետք է գնանք շախմատի ճանապարհով, և ես ուզում եմ, որ մենք կանգնենք Նյու-Յորքի ֆիլարմոնիկի կողքին»,- ասաց Թոփչյանը:

Նա նաև նշեց, որ հայ հասարակության մեջ շատացել են դասական երաժշտության սիրահարները, հատկապես երիտասարդների շրջանում: