Եվրամիությունը խստացրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

14:33 • 23.01.12

ԵՄ երկրները համաձայնության են եկել Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍը:

Մասնավորպես, խոսքը վերաբերում է Եվրամիության «սև ցուցակի» մեջ Բաշար Ասադի ռեժիմի ևս 22 պաշտոնյաների ընդգրկման մասին` քաղաքացիական բողոքի ակցիաները դաժանորեն ճնշելու համար:

Բացի այդ, ցուցակում ընդգրկված են 8 սիրիական ընկերություններ, որոնք ֆինանսավորում են այդ ռեժիմը: