100-ից ավելի վիրավոր, 2 զոհ` ԱՄՆ-ի հարավը պատուհասած տոռնադոներից

23:37 • 23.01.12

ԱՄՆ-ի հարավային մի շարք նահանգներում մի քանի տոռնադոներ և փոթորիկներ հետևանքով 2 մարդու կյանք են խլել, իսկ վիրավորների թիվն անցնում է 100-ից:

Աղետը պատուհասել է Ալաբամա, Միսիսիպի, Արկանզաս, Թենեսի և Իլինոյս նահանգների մի շարք քաղաքներ:

Մահվան 2 դեպքերն էլ գրանցվել են Ալաբամայում, որտեղ բնության աղետներին զոհ են գանցե լ18-ամյա աղջիկ և 82-ամյա մի ծերունի:

Փրկարարների տվյալներով փլատակների տակ ևս մարդիկ կան:

Ընդհանուր առմամբ տոռնադոներն ավերել են մի քանի տասնյակ տներ, ճանապարհներին ամենուր արմատախիլ արված ծառեր են:
Մի քանի հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:

Ըստ մասնագետների` էլեկտրականության վերականգնման համար կպահանջվի մի քանի օր: Ալաբամա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել:

ԱՄՆ-ի համապատասխան ծառայությունների տվյալներով` առաջիկա մի քանի օրերին երկրի այս հատվածում կպահպանվի տոռնադոների առաջացման վտանգը:

Բացի այդ հարավային նահանգներում սպասվում է կարկուտ և փոթորիկ: