Խորվաթիան կողմ է ԵՄ անդամակցությանը

10:52 • 23.01.12

Խորվաթիան 2013թ-ին թվականին կդառնա Եվրամիության 28-րդ լիիրավ անդամը: ԵՄ-ին միանալու համապետական հանրաքվեում այդ քայլին կողմ է քվեարկել ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 66.24, իսկ դեմ` 33.17 տոկոսը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍԸ:

Գրանցված 4.5 մլն քվեարկողներից Խորվաթիայում քվերակությանը մասնակցել է 1.91 մլն-ը: Այն վերահսկվել է մոտ 1800 դիտորդների կողմից. որևիցե արտակարգ դեպք չի գրանցվել:

Այսպես, 2013 թ. հուլիսի 1-ից Խորվաթիան պաշտոնապես կդառնա ԵՄ լիիրավ անդամ: Ինչի մասին խորվաթներին հայտարարել է երկրի նախագահ Իվո Յոսիպովիչը:

«Սա իրոք պատմական օր է` և ՛ նշանակությամբ և ՛ արդյունքներով: Խորվաթիան ընտրեց եվրոպական հասարակությունը և այսուհետ կզարգանա դրա հետ միասին: Այսօրվա որոշումով Խորվաթիան դառնում է եվրոպական ապագայի երկիր»,-ասել է նախագահը: