Երևան-Իջևան ավտոճանապարհին «Նիվան» 15մ գլորվել և ընկել է գետը, բայց ոչ ոք չի վնասվել

11:15 • 23.01.12

Հունվաի 22-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Երևան–Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշներին և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել ճանապարհի հարակից ձորակում` գետի մեջ։ Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։