24 սպանության համար ընդամենը 3 ամսվա ազատազրկում

13:41 • 24.01.12

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում տեղի է ունեցել ամերիկյան բանակի սերժանտ Ֆրենկ Վուտերիչի աղմկահարույց դատավարությունը, ով մեղադրվում էր 2004թ. Իրաքի Էլ Իադիդ քաղաքում 24 խաղաղ բնակչի սպանության մեջ՝ տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։

Դատարանը, հաշվի առնելով Վուտերիչի խոստովանության փաստը, որում նա ընդունել է իր մեղքը, մեղմացուցիչ միջոցներ կիրառելու որոշում է ընդունել։

Համաձայն դատարանի վճռի՝ Ֆրենկ Վուտերիչը դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման, զրկվել զինվորական կոչումից, դառնալով շարքային և տուգանվել է աշխատավարձի 75%-ի չափով։

Ինչպես նշել է նախկին սերժանտը՝ իրենք ստիպված են եղել սպանել այդ մարդկանց, քանի որ առաջնորդվել են «կրակիր, հետո մտածիր» սկզբունքով։ Ըստ նրա՝ այն բանից հետո, երբ իր հետ ծառայող ծովային հետևակայիներից մեկը զոհվել է ականի պայթյունից, իսկ մյուս երկուսը ծանր վիրավորվել են, նա հրամայել է իր զինվորներին, դիմադրել իրաքցիներին։

«Դիմադրության» արդյունքում 45 րոպեում սպանվել է 24 խաղաղ բնակիչ։