Assossiated Press-ի գլխավոր տնօրենը թողնում է պաշտոնը

01:00 • 24.01.12

Assossiated Press տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Թոմ Քերլին հեռանում է իր պաշտոնից, որը զբաղեցնում է արդեն 8,5 տարի, ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Առայժմ 63-ամյա Քերլին կշարունակի կատարել իր պարտականությունները այնքան, մինչև պարզ կդառնա նրան հաջորդողի թեկնածությունը:

Assossiated Press-ի տնօրենների խորհուրդն արդեն ձևավորել է հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի այս պաշտոնի հավակնորդների ընտրությամբ:

Քերլին 1846-ին հիմնադրված գործակալության 12-րդ գլխավոր տնօրենն է: Մինչ այդ նա ղեկավարել է USA Today տաբլոիդը:

Գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Ուիլյամ Դին Սիգլթոնը Քերլիին անվանել է «իդեալական առաջնորդ, ով գլխավորել է AP-ը լրատվամիջոցների շուկային բաժին ընկած ամենադաժան ժամանակներում»: