Մեքենան շրջվել է, վարորդն ու ուղևորը վնասվածքներով հոսպիտալացվել

11:46 • 24.01.12

Հունվարի 23-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Աչաջուր-Մակարավանք ճանապարհի 7-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը և շրջվել:

Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի` վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: