Կատվին սպանել են «քաղաքական» դրդապատճառներով

14:16 • 24.01.12

Միացյալ Նահանգների Արքանզաս նահանգում սպանել են դեմոկրատ Քեն Ադենի նախընտրական շտաբի պետի կատվին: Ինչպես հաղորդում է CBS News-ը, սպանված կատվին հայտնաբերել է շտաբի պետ Ջեյկոբ Բուրիսի չորս երեխաներից մեկը:

Չարագործը ոչ միայն սպանել է կատվին, այլև վնասել կենդանու աչքը: Ընտանի կենդանու մորթու վրա սև ներկով գրված է եղել «Լիբերալ»:

Արքանզասի դեմոկրատների բլոգում ասվում է, որ կատվի սպանությունը կրել է քաղաքական բնույթ: Սակայն Քեն Ադենի շտաբում կարծում են, որ կենդանու սպանության հետևում դժվար թե կանգնած լինեն իրենց հակառակորդները:

Քեն Ադենը պայքարում է Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում տեղի համար: Կոնգրեսի ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի նոյեմբերի 6-ին: