Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում պայթյունի ահազանգ է ստացվել

22:05 • 24.01.12

Մոսկվայի  Դոմոդեդովո օդանավակայանում պայթյունի վտանգ կա: Ներկայում, ուժային կառույցները ստուգում են անանուն տեղեկությունը:

«Ժամը 19:40-ին, անհայտ անձից ոստիկանություն զանգ է ստացվել և հաղորդվել է, որ ժամը 21:00-ին Դոմոդեդովո օդանավակայանի ավտոկանգառի տարածքում հաջորդաբար 3 պայթյուններ տեղի կունենան», - այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ հայտնել է ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության մամլո ծառայությունը:

«Ուղևորների տարհանում չի իրականացվել: Բոլար չվերթները իրականանում են ըստ ժամանակացույցի», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, ավտոկանգառը շրջափակվել է և այժմ տարածքը ուսումնասիրվում է մասնագետների կողմից: Առայժմ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:
Ոատիկանությունը համարում է, որ տեղի ունեցածը հեռախոսային ահաբեկչություն է: Աշխատանք է տարվում զանգողի անձը հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Դոմոդեդովո օդանավակայանի միջազգային տերմինալի տարածքում պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով 37 մարդ զոհվեց: