«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարեց Opera Mini բրաուզերից օգտվողների շրջանում անցկացված տոնական վիկտորինայի հաղթողների անունները

17:39 • 24.01.12

Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում հայտարարվել են Opera Mini բրաուզերից օգտվողների շրջանում անցկացված տոնական վիկտորինայի հաղթողների անունները:

Ըստ ընկերության հաղորդագրության` 2011թ. դեկտեմբերի 15-ից 28-ը ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեին մասնակցելու տոնական վիկտորինայի` բջջային հեռախոսի Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am էջը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի վեբկայքում հրապարակված կանոնների համաձայն, վիկտորինայի մասնակիցներին առաջարկվում էր օրական պատասխանել մեկ հարցի: Օրվա հաղթող էր ճանաչվում 50-րդ ճիշտ պատասխանած մասնակիցը: Ըստ այդմ` հաղթող են ճանաչվել հետևյալ անձինք, ովքեր և արժեքավոր մրցանակներ են ստացել ընկերությունից:
Մրցանակները հանձնել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Opera Software-ը ներկայացրել է ընկերության` ԱՊՀ երկրների ծրագրերի տնօրեն Անդրեյ Գորշկովը:

Վիգեն Մարտիրոսյան BlackBerry Torch 9800

Վարդան Խաչատրյան Samsung Google Nexus S

Կարեն Կեյջյան HTC Flyer

Արման Մխեյան Samsung Google Nexus S

Աշխենիկ Ավետիսյան Samsung Google Nexus S

Արա Ասատրյան BlackBerry Pearl 9105

Անահիտ Կարապետյան BlackBerry Storm2 9520

Թամարա Պողոսյան BlackBerry Torch 9800

Վահան Մաթևոսյան HTC Flyer

Հրաչիկ Եգանյան HTC Flyer

Արթուր Սարգսյան BlackBerry Bold 9000

Ֆլորա Եղիայան BlackBerry Bold 9700

«Գայանե Վիրաբյան» BlackBerry Pearl 9105

«ԻԿՍՈ ԵՎ ԿՈ» ՍՊԸ BlackBerry Storm2 9520