«ԳաԶել»-ից կանեփանման զանգված են հայտնաբերել

11:55 • 24.01.12

Հունվարի 23-ին, ժամը 17:30-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, Սարուխան գյուղից բերման են ենթարկել Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 28-ամյա մի բնակչի և նրա 24-ամյա ուղևորին:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` ավտոմեքենայի զննությամբ` ցուցիչների վահանակի խցիկից հայտնաբերվել է կանեփանման զանգված:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: