Վրացի «օրենքով գողը» կալանավորվել է Հունաստանում

15:07 • 24.01.12

Աթենքում երկու ամսվա նախնական կալանքի է ենթարկվել վրացի «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուսթավսկին):

Ինչպես հաղորդում է vz.ru գործակալությունը` վկայակոչելով Հունաստանում Վրաստանի դեսպանատանը, Իսպանիայի և Վրաստանի խնդրանքով, մի շարք հանցագործությունների կատարման համար Ինտերպոլի կողմից հետախուզվող «գողը» ձերբակալվել է հունական հյուրանոցներից մեկում: Նրա մոտ հայտնաբերվել է ռուսական կեղծ անձնագիր:

Նրա արտահանձնմանն են ձգտում երկու երկրներն էլ: Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունից vz.ru-ին հայտնել են, որ հավանաբար, էքստրադիցիայի ժամանակ նախապատվությունը կտրվի Իսպանիային` որպես Եվրամիության անդամ երկրի: