Հանրապետականներն այս հինգշաբթի էլ կհավաքվեն ՀՀԿ գրասենյակում
Tert.am-ը տեղեկություններ ուներ, որ հինգշաբթի օրը ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենալու կուսակցության Գերագուjն մարմնի նիստ՝ առաջիկա ընտրություններին կուսակցության մեծամասնական տեղերի օրակարգով: Եվ ըստ այդմ՝ այդ օրը գոնե հանրապետականների համար պարզ է դառնալու ՝ իշխող կուսակցությունը թեկնածություններ դնելո՞ւ է բոլոր 41 ընտրատեղամասերում, թե՝ ոչ:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում միայն հաստատեց, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու խորհրդակցություն կուսակցության գրասենյակում:
Հիշեցնենք, որ ավանդաբար՝ ամեն հինգշաբթի, կուսակցության և Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանում լինելու դեպքում ՀՀԿ գրասենյակում տարբեր ձևաչափով հավաքներ են լինում:
«Խորհրդակցությունն օրակարգ չի ունենում»,- ի պատասխան Tert.am-ի հարցի , թե ինչ օրակարգով է անցնելու հանրապետականների առաջիկա հավաքն, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է ճշգրտող հարցին, թե արդյո՞ք այդ օրը որոշվելու է մեծամասնականների հարցը, ապա ՀՀԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ կուսակցության համամասնական և մեծամասնական ցուցակները քննարկվելուց հետո կհրապարակվեն մարտ ամսին:









