Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններ սիբիրյան խոցի հարուցի՞չ են ուղարկել

14:36 • 24.01.12

Երեկ ուշ երեկոյան կասկածելի սպիտակ փոշով ծրարներ են ուղարկվել ԱՄՆ-ում և Եվրոպայում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններ:

Ինչպես հաղորդում է Mignews- ը, սիբիրյան խոցի հարուցիչի նմանվող փոշով ծրարներ են ստացել Հաագայում, Բրյուսելում և Լոնդոնում Իսրայելի դեսպանատները, ևս երեք ծրար` Նյու Յորքում, Հյուսթոնում և Բոստոնում գտնվող հյուպատոսությունները:

Կատարվածի արդյունքում բոստոնյան հյուպատոսությունը փակվել է, իսկ աշխատակիցները` տարհանվել: Թե ինչու է միայն Բոստոնինը փակվել, և ինչով էր տարբերվում բոստոնյան փոշին մյուսներից, դեռ չի հաղորդվում: