Անժելա Սարգսյանն ու իր փաստաբանը ներկա չեն Կարեն Արայանի դատին
Ո՜չ դերասանուհի Անժելա Սարգսյանը, ո՜չ դատարանում նրա շահերի ներկայացուցիչն այսօր չեն ներկայացել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այս պահին դռնփակ ընթանում է դերասանուհու նախկին զուգընկերոջ՝ Կարեն Արայանի գործով այսօր մեկնարկած դատաքննությունը:
Հիշեցնենք, որ Արայանը մեղադրվում է դերասանուհու պոռնկագրական բնույթի լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ:
Դատարանի միջանցքում մեկուսի կանգնած է ամբաստանյալի մայրը, ով լրագրողների հետ չի շփվում, նրանց հարցերին չի պատասխանում՝ ասելով, որ թող դա անի Անժելա Սարգսյանը:
Նշենք, որ այսօր դատարան են ներկայացել նաև «Ուր է իմ տղամարդը» ֆիլմի դերասան-դերասանուհիներ, որոնք հայտնել են, որ չգիտեն, թե ինչի համար են կանչվել դատարան:









