Խոդորկովսկին գրողների միության պատվավոր անդամ է դարձել

20:46 • 24.01.12

Միխայիլ Խոդորկովսկին դարձել  է ПЕН-Клуб-ի` գրողների, խմբագիրների և թարգմանիչների միության պատվավոր անդամ, ով ազատազրկված է և գտնվում է բանտում: Այս մասին Deutsche Welle-ի հաղորդմամբ հայտնել է դատապարտյալ գործարարի մամլո ծառայությունը:

Գրողների միության ընդանուր ժողովի քննարկմանը, երկու գրքի հեղինակ Խոդորկովսկու թեկնածությունը առաջարկել է ռեժիսոր Ալեքսեյ Սիմոնովը: Գործարար և գրող Խոդորկովսկու անդամակցությանը կողմ են քվեարկել 86 մարդ, 9 դեմ և 18 գրող ձեռնպահ են եղել:

Ռուսական ПЕН-Клуб-ի անդամ, գրող Նինա Կատերլին համոզված է այս քայլի կարևորության մեջ:

«Ցանկացած կաթիլ քար է տաշում: Ես իսկապես շատ ուրախ եմ, որ ПЕН-Клуб-ը ընդունեց Միխայիլ Խոդորկովսկուն որպես գրողի, և հիմա ողջ աշխարհը այդ մասին կիմանա», - ասել է Կատերլին