Ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայում միայն մեկ մարդ է դատապարտվել

15:35 • 24.01.12

Մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունած Շվեցարիայում դեռևս մեկ մարդ է դատապարտվել այս օրենքի համաձայն, և այդ մարդն ազգությամբ թուրք է, այս մասին այսօր օրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ըստ նրա` տվյալ քաղաքացին փորձել է համոզվել, թե արդյոք կգործի այդ օրենքը:

«Նա դատարանի կայացրած վճիռը բողոքարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Իսկ Ֆրանսիայում չգտիտեմ թե ինչ հաճախականությամբ օրենքը կխախտվի բայց ավելի հանդուրժող կլինեն նրանց նկատմամբ, ովքեր օրենքի խախատումը չեն արել այլատյացության հողի վրա»,- ասաց նա:

Ըստ Կիրո Մանոյանի՝ օրենքը հետ կպահի Ցեղասպանության փաստը պարզապես ժխտողներին, իսկ ուսումնասիրություններ անողներին, թերևս` ոչ այնքան:

Նա նաև համոզված է, որ այս օրինագծի ընդունումը ուղղակի կապ չի ունենա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:
«Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին արդեն սառեցված է ու գործընթաց գրեթե չկա»- բացատրեց Կիրո Մանոյանը: