Մոսկովյան մետրոյում ձերբակալել են կանադացի Մայքլ Ջեքսոնին

11:07 • 24.01.12

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները մետրոյում ձերբակալել են կանադացի մի գրպանահատի`  Մայքլ Ջեքսոն անունով, գրում է korrespondent-ը:

Կանադայի 50-ամյա քաղաքացին, ով կրում է հայտնի փոփ արքայի անունը, մետրոյում թաքուն փորձել է պայուսակից գողանալ դրամապանակ:

Բարեբախտաբար իրավապահ մարմինները հասցրել են նկատել գողին և ձերբակալել նրան: