ԵԽ-ը Մարդու իրավունքների նոր հանձնակատար ունի

00:24 • 24.01.12

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել են ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ընտրությունը:

ԵԽ-ի Խորհրդարանական ասամբլեայի անդամների մեծ մասը քվեարկել է լատվիացի քաղաքագետ Նիլս Մույժնիեքսի օգտին:  Նրանից բացի առաջադրված է եղել ևս 2 թեկնածու` բելգիացի Իվ Մոնեն և հոլանդացի Ֆրանս Թիմերմանը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Գործող հանձնակատար Թոմաս Համերբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա մարտի 31-ին: Նա այդ պաշտոնում վերընտրվելու իրավունք չունի: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնավարման ժամկետը 6 տարի է: