Մեդվեդևի հրաժեշտի հանդիպումը. НГ

11:32 • 24.01.12

Թերթը գրում է, որ Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումը հավանաբար վերջինն է ՌԴ նախագահի պաշտոնավարման ընթացքում:

Հոդվածագիրը շեշտում է, որ ի տարբերություն անցած տարվա կազանյան հանդիպմանը, Սոչիի հանդիպումից առաջ մեծ ակնկալիքներ չեն եղել, հատկապես անցած տարվա կազանյան հանդիպումից հետո: Այդ հանդիպումից առաջ կողմերն ու միջնորդները, չնայած զուսպ, սակայն հասկացնել էին տալիս, որ այդ հանդիպմանը կողմերի միջև ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու և բանակցային գործընթացը դուրս է գալու փակուղուց: Սակայն նման բան տեղի չունեցավ: Իսկ Սոչիի հանդիպումն ավելի շատ նման է Մեդվեդևի հրաժեշտի հանդիպման: