ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը Facebook-ի իր էջում ողջունում է Ֆրանսիայի սենատի կողմից օրինագծի հաստատումը

02:49 • 24.01.12

Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունները ժխտող օրինագծի ընդունումը իսկական իրարանցում է առաջացրել Facebook-ի հայկական տիրույթում։ Բոլորը շնորհավորում են միմյանց և երախտիքի խոսքեր հայտնում Ֆրանսիային ու ֆրանսիացի սենատորներին։ Այդ աշխույժ անցուդարձից զերծ չեն մնում նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Մսնավորապես, Facebook- իր էջում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հույս է հայտնել, որ ապագայում Ֆրանսիայի օրինակին կհետևեն շատ երկրներ։

«Ֆրանսիայի Սենատն, ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ առաջնորդվում է համամարդկային արժեքներով և հուսով ենք, որ մոտ ապագայում շատ երկրներ կհետևեն Ֆրանսիայի օրինակին»,- գրել է Նիկոյանը: