Այսօր կհայտարարվեն «Օսկարի» հավակնորդների անունները
Ամերիկյան կինոակադեմիան այսօր կհայտարարի կինոյի աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի`«Օսկարի» հավակնորդներին, որը կորոշվի փակ, գրավոր քվեարկության միջոցով, գրում է korrespondent-ը:
Անվանակարգերում առաջադրումների քանակով ֆիլմերի մեջ առաջատարը «Արտիստը» համր ֆիլմն է և «Ժառանգներ» դրաման:
Հավանաբար առաջին տասնյակում կընդգրկվեն նաև Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապան» և Թեյտա Թեյլորի «Աղախին» ֆիլմերը:
Լավագույն դերասանի կոչման համար կպայքարեն Ջորջ Կլունին, Բրեդ Փիթը, Ժան Դյուժարդենը, ինչպես նաև Լեոնարդո ԴիԿապրիոն, Մայքլ Ֆասբենդերը, Հերի Օլդմենը և Մայքլ Շենոնը: Իսկ լավագույն դերասանուհի կոչման համար` Մերիել Սթրիփը, Վայոլա Դևիսը և Միշել Ուիլյամսը:
«Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին, որը ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում:










