Հայրը 10 տարով «կալանավորել» է դստերը զուգարանում

09:56 • 24.01.12

Պաղեստինի բնակիչ 21-ամյա Բարաա Մելհեմը պատմել է տեղի իրավապահ մարմիններին, որ իր հայրը 10 տարի շարունակ իրեն զուգարանում է պահել՝ տեղեկացնում է Fox News-ը, հավելելով, որ աղջկան հաջողվել է դուրս պրծնել «կալանքից» միայն հոր ձերբակալումից հետո։

«Նա 10 տարի շարունակ ինձ ասել է, որ մարդիկ հրեշներ են, և ես չպետք է շփվեմ նրանց հետ, միայն գիշերները մի քանի րոպեով ինձ թողնում էր դուրս գալ՝ տան սենյակները մաքրելու համար»,- ասել է Մելհեմը։

Ոստիկանության աշխատակիցները գտել են աղջկան Պաղեստինի Արևմտյան ափի Քալքիլիա քաղաքում, անանուն զանգի շնորհիվ։

Պարզվել է, որ աղջկա հայրը ժամանակին Իսրայելի քաղաքացիություն է ընդունել։ Իրավապահերը նրան հանձնել են Իսրայելի իշխանություններին։