Փոփքորն` միլիարդատերերի համար

16:03 • 24.01.12

Մինչ շատերը կարծում են, որ փոփքորն գնել կարող է իրեն թույլ տալ յուրաքանչյուր ոք, Berco ընկերությունը փոխում է բոլորի պատկերացումները` ստեղծելով մեկ միլիարդ դոլարանոց փոփքորն:

Billion dollar popcorn-ը ստեղծվել է հազվագյուտ շաքարից, Vermont Creamery ընկերության կարագից, Nielsen Massey ընկերության վանիլից, աշխարհի ամենաթանկարժեք աղից, որը բերվել է Լեսե կղզուց և 23 կարատանոց ոսկու թերթիկներից: Ընդ որում փոփքորնի թանկարժեք գնի պատճառը ոչ միայն ոսկու թերթիկներն են, այլև աշխարհի ամենաթանկ աղը:

Չնայած անվանմանը, հազիվ թե այն արժենա մեկ միլիարդ դոլար, հավանաբար դրա նվազագույն արժեքը կսկսվի 100 դոլարից:

Berco-ն առաջարկում է նաև կարամելապատ փոփքորն` կրկին պատրաստված սահմանափակ կարագից և աղից: