Ղրղըզ բանտարկյալներն, ի նշան բողոքի, կարել են իրենց բերանները
Ղրղըզստանում 385 բանտարկյալ կարել են իրենց բերանները` պահանջելով կալանքի ռեժիմի մեղմացում, գրում է vesti.ru-ն:
Մասնավորապես, բանտարկյալները պահանջում են յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում պաշտոնապես ստեղծել այսպես կոչված «բաց խուց», որտեղ նրանք հնարավորություն կունենան տեղաշարժվել մի խցից մյուսը:
Նրանց պահանջների չիրականացման դեպքում սպառնում են իրենց բողոքի ցույցերին մասնակից դարձնել նաև հարազատներին, որ նրանք նույնպես հանրության առաջ կարեն իրենց բերանները, կամ էլ հացադուլ հայտարարեն:
Ընդ որում քրեակատարողական հաստատությունների վարչությունը հայտարարել է, որ բանտարկյալները հացադուլի իրավունք ունեն և ոչ ոք նրանց չի պարտաստվում բռնի ուժով կերակրել:









