Ավստրալիայի հյուսիսարևելյան հատվածն անցել է ջրի տակ
Ավստրալիայի հյուսիս- արևելքում սկսված հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել Բրիսբեն քաղաքում և նրա շրջակայքում:
Ինչպես գրում է The Australian-ը, տեղի լճերում ջրամբարներում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումն իշխանություններին ստիպել է առավել տուժած շրջաններից մաս-մաս տարհանել բնակչությանը: Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Ավստրալիայի իշխանությունների տվյալներով` դեռ տուժածներ չկան, սակայն նրանք կոչ են անում բնակչությանը հիշել նախորդ տարվա ջրհեղեղները և պատրաստվել վատթարագույնին:
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հորդառատ անձրևները կտևեն մինչև հունվարի 29-ը:
Բոլորովին այլ պատկեր է Ավստրալիայի հարավ- արևմտյան հատվածում: Այստեղ բնակչությունը պայքարում է շոգերի դեմ, որտեղ օդի ջերմաստիճանը +41 է:









