Ռուս խաղաղապահները հեռանում են Սուդանից
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաման է ստորագրել «ՌԴ Զինված ուժերի դուրս բերման մասին, որոնք մասնակցել են ՄԱԿ-ի` Սուդանի հանրապետությանն աջակցելու համար իրականացված գործողությանը»:
«Ռուս զինծառայողները պատվով են կատարել իրենց վրա դրված պարտականությունները»,-նշվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
Մինչև 2012 թ. ապրիլի 1-ը անձնակազմը և ռազմատրանսպորտային ուղղաթիռները ամբողջ զինամթերքով պետք է վերադառնան հայրենիք, գրում է Interfax-ը:









