Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում կհանդիպի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ

17:15 • 24.01.12

ԱՄՆ այցելության ընթացքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպումներ է ունենալու ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ, գրում է apsny.ge -ն:

Բացի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից, նախատեսված են հանդիպումներ նաև փոխնագահ Ջո Բայդենի և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների հետ:

Օբամայի հետ հանդիպման ժամանակ Միխեիլ Սաակաշվիլին հատուկ ուշադրություն է դարձնելու երկու երկրների ռազմավարական համագործակցությանը, այդ թվում անվտանգության, առևտրի, տնտեսության և մշակույթի ոլորտներում: