Հայտնի է դարձել Եվրոպայի ամենաճշտապահ ավիափոխադրողը
Եվրոպայի ամենաճշտապահ ավիաընկերություն է ճանաչվել SAS Scandinavian Airlines-ը`ընդ որում 3-րդ տարին անընդմեջ:
Միջազգային նման վարկանիշում էլ SAS Scandinavian Airlines-ից առաջ են անցել միայն ճապոնական ավիափոխադրողներ All Nippon Airways-ը և Japan Airlines-ը:
2011-ին SAS Scandinavian Airlines-ը ժամանակին է կատարել իր չվերթների 88,22%-ը. 2011-ին SAS-ի իրականացրած 239.320 թռիչքներից ժամանակին էին կատարվել 208.972-ը:
Ժամանակին կատարված չվերթներ են համարվում բոլոր այն չվերթները, որոնք նախանշված գրաֆիկից 15 րոպեից ավելի չեն շեղվել:
«Մենք շատ ուրախ ենք ևս մեկ անգամ դառնալ Եվրոպայի ամենաճշտապահ ավիաուղիները: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների ունեցած ամենաթանկ բանը` ժամանակը»,- այս առիթով հայտարարել է ավիաընկերության նախագահ Ռիչարդ Գուստավսոնը:









