Ադրբեջանը կորցնում է պատերազմի վտանգը որպես ռեսուրս. քաղաքագետ

12:14 • 24.01.12

Ռուսաստանի Սոչի քաղաքում երեկ կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումից, ըստ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, սպասումները համեստ էին, որոնք և արդարացան:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ նախագահների հանդիպման գլխավոր արդյունքն այն էր, որ Ադրբեջանն ստիպված եղավ բանակացային գործընթացի ֆորմատը պահպանել:

«Իրական կոնտեքստը առաջին հերթին վերաբերում է պատերազմական խնդրին: Այսինքն՝ պատերազմի վտանգը որպես ռեսուրս Ադրբեջանը կորցնում է»,- ասաց նա:

Քաղաքագետը համոզված է, որ չնայած այս հանդիպումը մեդվեդևյան բանակցային ցիկլի ավարտն էր, դա չի նշանակում, որ Ռուսաստանը կհրաժարվի իր ակտիվ դերից հետագա բանակցային գործընթացում: «Այս ֆորմատը ինչ-որ ձևով կշարունակվի»,- ասաց նա:

Քաղաքագետը հիշեցրեց որ ԼՂՀ հարցում հայաստանյան կողմը երբեք չի դրել կարգավիճակի խնդիրը որպես թիվ մեկ խնդիր, այլ դրա հետ մեկտեղ նաև կարևորել է անվտանգության և ցամաքային սահմանի հարցերը:

Հարցին, թե այդ դեպքում ինչ կարևորություն ունի նման համաձայնությունները, երբ այսպիսի հանդիպումներին գրեթե միշտ հաջորդում են ադրբեջանական դիվերսանտների կողմից սահմանային միջադեպերը, Սերգեյ Մինասյանը մեկ պատասխան ուներ. «Ադրբեջանը մինչև վերջ չի գնում ռազմական գործողությունների դադարեցմանը, քանի որ դա միակ լծակն է բանակցային ստատուս քվոյի հետ չհամաձայնելու»,- ասաց նա: