Հայասատան, Ադրբեջան և Ռուսասատան եռակողմ հանդիպումը փոխանցիկ հանդիպում էր. Քաղաքագետ
Ռուսաստանի Սոչի քաղաքում երեկ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը փոխանցիկ հանդիպում էր Ռուսաստանի գործող նախագահից հաջորդ նախագահին: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Կազանի հանդիպումից հետո շատերը սկսեցին ասել, թե սրանով կավարտվի Ռուսաստանի միջնորդությունը, և այդ գործը կստանձնի Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն: Ռուսասատանը այս հանդիպումով ցույց տվեց, որ մտադիր չէ հետ կանգնել գործընթացից: Ռուսաստանի մյուս նախագահը կշարունակի կողմերի միջև միջնորդությունը»,- ասաց քաղաքագետը:
Շաքարյանցը անդրադարձավ նաև նախագահների այն հայտարարությանը, ըստ որի՝ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջխաղացում է արձանագրվել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:
«Սա պետք չէ ուղիղ հասկանալ: Բնականաբար, արագընթաց առաջխաղացումներ չեն գրանցվել: Դա ուղղակի հերթական հանդիպման արդյունքների գրանցումն է»,- ասաց նա:
Սերգեյ Շաքարյանցը միանգամից ապարդյուն համարեց Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն ջանքերը՝ ուղղված «մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության հաստատմանը նպաստելու հարցին:
«Դրանք հիմնականում անցկացվում են չեզոք գոտում: Իսկ չեզոք գոտում դրանք ապարդյուն են: Եվ որպես կանոն՝ նման միջոցառումները արդրբեջանցիները վերածում են քարոզարշավի»,-ասաց քաղաքագետը:









