Պարսից ծոցի երկրները Սիրիայից հետ են կանչում իրենց դիտորդներին

15:26 • 24.01.12

Պարսից ծոցի երկրները հայտարարել են, որ իրենց դիտորդներին հետ են կաչում Սիրիայից: Նրանք մասնակցել են Սիրիայում ուղարկված Արաբական երկրների լիգայի դիտորդական առաքելությանը, գրում է BBC-ն:

Իր հայտարարությունում Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհուրդը հայտարարել է, որ որոշել է հետևել իրենց անդամներից մեկին` Սաուդյան Արաբիային, ով հետկանչի մասին որոշում էր կայացրել կիրակի:

Սաուդյան Արաբիան, որպես իր քայլի հիմնավորում հիմնավորում հայտարարել էր, որ Սիրիան չի հետևում ձեռք բերված ոչ մի համաձայնություն:

Արաբական երկրների լիգայի առաքելությունը մտադիր էր օգնել Սիրիային` զանգվածային անկարգությունների դադարեցման և քաղաքացիական համաձայնության կայացման հարցում: ՄԱԿ-ի տվյալներով անցած տարվա մարտից չդադարող անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 5000 մարդ: