Ստալինի հետմահու դիմակը վաճառվել է 5,6 հազար դոլարով

00:09 • 24.01.12

Ստալինի հետմահու բրոնզե դիմակը հունվարի 24-ին վաճառքի էր հանվել Mullock's բրիտանական աճուրդի տանը: Անհայտ գնորդը Խորհրդային բռնապետի դիմակի համար վճարել է 3,6 հազ ֆունտ (5,6 հազար դոլար): 

Ըստ մասնագետների գնված նմուշը մեկն է գոյություն ունեցող 2 նման դիմակներից: Ժամանակին Ստալինի դեմքից և ձեռքերից մի տվյալով 12, այլ տվյալներով 9 նման գիպսե ծեփապատճեն էր հանվել:  Դրանց մի մասը գնել և արևմուտք էր բերել հայտնի արվեստաբան Ջեյմս Բերչը 90-ականների սկզբին: Այդ պատճեններից մեկը տարիներ առաջ վաճառվել է Sotheby's-ում և հիմա մասնավոր հավաքածուում է:

Որոշ տեղեկությունների համաձայն` Ստալինին վերաբերող նման նմուշներ կարելի է գտնել նաև նախկին խորհրդային երկրների որոշ հավաքածուներում:

Լայն հասարակությանը մատչելի է Գորիում Ստալինի տուն-թանգարանում պահվող բրոնզե հետմահու մեկ այլ դիմակ: