Սիրիայում նոր սահմանադրության հանրաքվեն կարող է անցկացվել արդեն հաջորդ շաբաթ
Սիրիայի նոր սահմանադրության համազգային հանրաքվեն կարող է անցկացվել «այս շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ուշ»: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վալիդ Ալ-Մուալեմը:
Հունվարի սկզբին նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել էր, որ նոր սահմանադրության հանրաքվեն կանցկացվի «մարտի սկզբին», երբ սահմանադրական հանձնաժողովն ավարտին հասցնի սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները: Միևնույն ժամանակ, հանձնաժողովի մի շարք անդամներ հայտարարել էին, որ աշխատանքները կարող են ավարտվել արդեն հունվարի կեսին:
Նոր ժողովրդավարական սահմանադրության ընդունումն ընդդիմության հիմնական պահանջներից է:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտից Սիրիայում ընթանում են նախագահ Ասադի ուժերի ու նրա հակառակորդների միջև բախումներ: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում զոհվել է ավելի քան 5.000 մարդ:









