Հոկեյիստ Թիմ Թոմասը հրաժարվել է Սպիտակ տուն այցելել

13:53 • 24.01.12

Սպիտակ տանն անցկացվել է Սթենլիի Գավաթի հաղթող «Բոսթոն Բրուինզ» հոկեյի թիմի մեծարման արարողությունը, գրում է vesti.ru-ն:

Նախագահը չեմպիոնների պատվին հանդես է եկել հեռուստատեսությամբ և անձամբ շնորհավորել հոկեյիստներին: Նրանք հանդիպում են ունեցել նաև Սպիտակ տան ազդեցիկ պաշտոնյաների հետ:

Սակայն «Բոսթոնի» դարպասապահ Թիմ Թոմասը երկրի նախագահի հետ հանդիպմանը չի ներկայացել: Փլեյ-օֆֆի ամենաթանկարժեք խաղացողը, ինչպես նաև լավագույն դարպասապահի կոչմանն արժանացած հոկեյիստը նշել է, որ այդ որոշումը կայացրել է միայն քաղաքական նկատառումներից ելնելով, որը անձամբ չի վերաբերում Օբամային:

«Կարծում եմ դաշնային ղեկավարությունը դուրս է եկել վերահսկողությունից և սպառնում է ժողովրդի ազատությանն ու իրավունքներին»,-նշվում է Թոմասի գրավոր հայտարարությունում:

«Քանի որ դա է իմ կարծիքը, ապա ես կօգտվեմ Սպիտակ տուն չայցելելու քաղաքացուն տրված իրավունքից»,-հավելել է նա: