Խաչիկ Գալստյանը տեղյակ չէ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպման մասին լուրը Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց. Tert.am-ի հետ զրույցում պարզապես նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ հանդիպումից:
Փոխարենը, Խաչիկ Գալստյանը հերքեց այսօրվա մամուլի այն տեղեկությունը, ըստ որի` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «Բատկայի» աջակցությամբ Գագիկ Ծառուկյանի կուսակցության օգտին քվեարկելու համար Բելառուսում բնակվող, բայց ՀՀ քաղաքացի շուրջ 12 հազար ընտրող «կգործուղվի» Հայաստան:
«Դա այն մարդկանց երևակայությունն է, որոնք շրջանառության մեջ են դրել այդ լուրը»,- ասաց ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղարը:









