ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրում է պարզաբանել Սիրիային ինքնաթիռներ վաճառելու մասին լուրերը

00:03 • 24.01.12

ԱՄՆ-մ խնդրում է, որ Ռուսաստանը մեկնաբանի լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, ըստ որոնց Ռուսաստանը Սիրիային Як-130 ինքնաթիռներ պետք է մատակարարի: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիս Նուլանդը:

«Մենք ստացել ենք այդպիսի լուրեր: Եթե լուրերը ճիշտ են, ապա դա կարող է մեր անհանգստությունը հարուցել»,- հայտարարել է Նուլանդը:

Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ հունվարի 23-ին հաղորդել էին, որ Դամասկոսի և Մոսկվայի միջև նոր պայմանագիր է ստորագրվել, որով նախատեսվում է Սիրիային 36 հատ ուսումնառազմական Як-130 ինքնաթիռ մատակարարել: Նշվում էր, որ ինքնաթիռները կտեղափոխվեն Սիրիա այդ երկրի կողմից կանխավճարի փոխանցումից անմիջապես հետո:

Як-130-ը նոր սերնդի ռեակտիվ երկտեղանի ուսումնառազմական ինքնաթիռ է` նախատեսված ռազմական օդաչուներ նախապատրաստելու, ինչպես նաև ռազմական նպատակով պարզ և բարդ եղանակային պայմաններում օդային և ցամաքային նշանակետերի խոցման համար:

Իր թռիչքա-տեխնիկական հատկանիշներով ինքնաթիռը մոտ է ժամանակակից կործանիչներին բնորոշ ցուցանիշներ ունի: Բացի այդ` Як-130-ը հեշտ է շահագործվում և կարողանում է վայրեջք կատարել չնախապատրաստված թռիչքուղիներին: