Գյումրու քաղաքապետը 25 հազար դոլար է հատկացրել «Սուրբ Յոթվերք» եկեղեցու արտաքին լուսավորությունը

17:23 • 24.01.12

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Ղուկասյանների ընտանիքի բարեգործությամբ իրականություն է դարձել Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցու արտաքին լուսավորությունը: Վառվում են դեղին և կարմիր 300 լամպեր: Ինչպես տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանի մամլո ծառայությունից, այս ձեռնարկին Ղուկասյաններն իրենց անձնական միջոցներից տրամադրել են ավելի քան 25 հազար դոլար: