Ռումինացիների հանցավոր խմբի 10-րդ անդամը Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հայաստանում բանկային կեղծ քարտերով բանկոմատներից գումարների գողությամբ զբաղվող 2 կազմակերպված տրասնազգային հանցավոր խմբի վերջին անդամ Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագայի մեղսակցությունը Հայաստանի դատարանն ապացուցված է համարել և իր վճռով «գողության, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար» ռումինացուն դատապարտել 9 տարվա ազատազրկման, տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: Վճիռը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանինն է:
Հիշեցնենք, որ 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի տարածքում գործող խումբը համաձայն Գլխավոր դատախազության՝ ձեւավորվել էր Լոնդոնում բնակվող Ռումինիայի քաղաքացիներ Մարիուս Լուպուի եւ Կոռնել-Կոնստանտին Ստենգաչուի կողմից: Խմբի բոլոր անդամները, բացառությամբ Ստենգաչուի, ժամանակին դատապարտվել էին և իրենց ազատազրկումն են կրում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Կալանավորված ռումինացիները 10 են:
Հիշեցնենք, որ խմբի պարագլուխ պատիժը կրելուց հետո Լոնդոնում գտնվող խմբի պարագլուխ Ստենգչուին ժամանակին վերագրվում էր մի բաց նամակ, որում նա նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացնում էր Հայաստանի դատաիրավական համակարգում տիրող բարքերի մասին՝ բերելով կոնկրետ օրինականեր: Դրանցից մեկը վերաբերում էր քննիչի, մյուսը դատավոր Գագիկ Ավետիսյանի կողմից իրենից գումարներ պահանջելուն: Հետագայում, սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտարարեցին, որ Ստենգաչուն նամակով տեղեկացրել է, որ նամակը իր անունից ուղարկել է անհայտ անձը:
Ինչ վերաբերում է Բլագային, ապա նա մինչև վերջերս գտնվում էր փախուստի և միջազգային հետախուզման մեջ, սակայն 2010թ. մայիսի 25-ին հայտնաբերվել և կալանավորվել էր Շտուտգարտ քաղաքի օդանավակայանում և հանձնվել հայ իրավապահներին:
Հիշեցնենք նաև, որ 2008թ. օգոտսոսի 18-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում խումբը Հայաստանում գործող 6 բանկերի բանկոմատներից գողացել է ընդհանուր առմամբ 77 517 000 դրամի գումար:
Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում ասած է, որ խմբում Բլագային հատկացված էր հետևյալ դերաբաշխումը.նա պետք է Հայաստանի տարածք տեղափոխեր բանկային քարտերի կեղծ կրկնօրինակները, դրանց օգտագործմամբ բանկոմատներից գումար հափշտակեր, «հանցավոր խմբի անդամների համար հյուրանոցային համարներ եւ ավտոմեքենաներ վարձակալեր» և կազմակերպեր Հայաստանից Մեծ Բրիտանիա գողոնի տեղափոխումը:
Պատժի մեղմացման դեմ Ադի Իոան Բլագայի եւ նրա պաշտպանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի քննությունն ընթացքի մեջ է:









