Գործազուրկ իռլանդացին միլիարդանոց տուն է պատրաստել վերամշակված թղթադրամներից
Գործազուրկ իռլանդացի Նարչ Ֆրենկ Բալկին ԵՄ-ի` ընդանուր առմամբ շուրջ 1.5 մլրդ եվրո գումարի վերամշակված թղթադրամների մնացորդներից տուն է կառուցել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նկարիչի խոսքերով, տունը, որը 1.4 մլրդ եվրո է արժեցել` հուշարձանն է այն խելագարության, որը համակել էր Իռլանդիան, երկում միասնական արժույթի ներմուծումից հետո:
Նա իր ստեղծագործությունը դրել է Դուբլինի գոծարար կենտրոնի նախասրահում, որը 4 տարի առաջ Իռլանդիայի շինարարական բումի ժամանակ կառուցվեց և մինչ այժմ դատարկ է:
«Սա արտացոլանքն է մեզ համակած խելագարության: Մարդիկ շենքերի կառուցման գործում միլիարդներ էին ներդնում, իսկ այժմ դրանք ոչինչ չարժեն: Ես ցանկանում էի ոչնչից որևէ պետքական բան ստեղծել», - այսպես է բնորոշել Բակլին իր ստեղծագործությունը, որը նա անվանում է միլիարդ եվրոյանոց տուն:
Բակլիի խոսքերը վերաբերվում են 2000–ականների սկզբին, երբ Իռլանդիան միացավ եվրոգոտուն և երկիրը լցվեց ցածրարժեք վարկերով, որոնք հետագայում անշարժ գույքի ոլորտում «փուչիկի» դեր խաղացին և մեծ վնաս հասցրեցին բնակչությանը:
Նկարիչը հայտնում է, որ շինարարական բումի գագաթնակետին նա տուն գնելու համար 365 000 եվրոյի 100 տոկոսանոց հիպոթեքային վարկ ստացավ, չնայած մշտական եկամտի աղբյուր չուներ:
Պետք է նշել, որ նկարիչը, ով դեկտեմբերից բնակվում է իր միլիարդանոց տանը, այժմ մտադիր է ընդլայնել այն: Տան պատերն ու հատակը ծածկված են հին թղթադրամների կտորներով և սենյակներում այնքան տաք է որ նա առանց ծածկոցի է քնում:
«Չգիտեմ, թե ինչ են խոսում եվրոյի մասին, բայց այն հիանալի ջերմամեկուսիչ է», - ասում է Բակլին:










