Այսօր Բաքվում կկայանա Եվրատեսիլ-2012-ի վիճակահանությունը
Այսօր Բաքվում կկայանա Եվրատեսիլ-2012 միջազգային մրցույթի 37 մասնակիցների վիճակահանությունը, գրում է korrespondent-ը:
Այն տեղի կունենա Buta Palace-ում: Մրցույթի մասնակիցները կբաժանավեն երկու խմբի, որոնց ելույթները տեղի կունան մայիսի 22-ին և 24-ին: Կիսաեզրափակչում ելույթ ունեցող մասնակից երկրները հայտնի կդառնան մարտին:
Արարողության ժամանակ կհանձվի մրցույթի բանալին, որը կխորհրդանշի, որ Ադրբեջանի մայքաղաքը պաշտոնապես դառնում է եվրոպական երգի մրցույթի սեփականատերը: Բանալին կհանձնի Դյուսելդորֆի քաղաքապետ Դիրք Էլսբերսը: Կներկայացվի նաև Եվրատեսիլ 2012-ի խորհրդանիշը և լոգոն:
Արարողությանը կմասնակցեն ЕВС եվրոպական հեռուստաընկերության ներկայացուցիչներ, ադրբեջանցի պաշտոնյաներ, Եվրատեսիլի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը և կազմակերպչական հարցերով նախագահ Սիեթսե Բաքեր:









