Խելագարը փորձել է ներխուժել Ջորջ Բուշի առանձնատուն

09:37 • 25.01.12

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի տուն է փորձել ներխուժել մի անծանոթ տղամարդ, գրում է Fox News 4-ը:

Դեպքը պատահել է հունվարի 24-ին: Տղամարդը փորձել է դարպասով ներխուժել Դալլասում գտնվող Բուշի առանձնատուն: Դարպասը բաց է եղել, քանի որ այդ պահին անցնելիս է եղել ԱՄՆ Գաղտնի ծառայության մեքենան:

Տղամարդը ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ տղամարդը նշել է, որ փորձել է ներխուժել նրա առանձնատուն ինչ-որ բան վերցնելու համար, հավելելով, որ անձամբ Բուշն է այդ մասին նրան խնդրել:

Տղամարդը նաև խոստովանել է, որ իր մեքենայում հրազեն է եղել, և քանի որ զենք կրելու համար նա թույլտվություն է ունեցել, դրա համար էլ հարցաքննությունից հետո տղամարդուն բաց են թողել` ոչ մի մեղադրանք չառաջադրելով:

Նշվում է նաև, որ Բուշը և իր կինը դեպքի պահին տանը չեն եղել: