Ամերիկահայ ուսանողները Հայոց ցեղասպանության փաստի ուրացման դեմ ակցիա կանցկացնեն
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի համալսարանների և քոլեջների հայկական ուսանողական միությունները, ընդդեմ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստն ուրանալու և ժխտելու քաղաքականության, հունվարի 26–ին միաժամանակյա ակցիաներ են անցկացնելու։
Ինչպես գրում է ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականը, Հայ ուսանողական միությունների համադաշնակցության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին մասնակցելու է նաև ՀՅԴ կուսակցության «Շանթ» ուսանողական միությունը։
Հայ ուսանողական միություններն ակցիաներին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև ուսանողական այլ կազմակերպությունների, որոնցից շատերը ևս պատրաստակամություն են հայտնել մասնակցել այդ միջոցառումներին։









