Չավեսի դուստրը վարկաբեկում է հորը` դոլարներով լուսանկարներով
Վենեսուելայի առաջնորդի` Ուգո Չավեսի կրտսեր դուստրը վարկաբեկել է հորը` ինտերնետում տեղադրելով ամերիկյան դոլարներով նկար, որոնց ազատ շրջանառությունը երկրում արգելվել է դեռ 2003 թ.` հոր նախաձեռնությամբ, գրում է newsru.com-ը:
Նկարում Ռոսինեսը դեմքը փակում է տասնյակ թղթադրամներով` հիմնականում 5 և 10 դոլարանոցներով: Աղջկա մայրը հայտարարել է, որ դուստրը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել:
Հավելենք, որ Վենեսուելայում անօրինական արժութային գործարքների իրականացումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:









