Դեմի Մուրը հոսպիտալացվել է
Վերջերս ամուսնալուծված հոլիվուդյան կինոդերասանուհի Դեմի Մուրը հոսպիտալացվել է` «օրգանիզմի հյուծում» ախտորոշմամբ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, սթրեսների պատճառով դերասանուհին որոշել է դիմել մասնագետների օգնությանը, որոնք կօգնեն նրան հաղթահարել օրգանիզմի հյուծումը:
«Նա երախտապարտ է իր ընկերներին ու ընտանիքի անդամներին աջակցության համար»,- ասվում է դերասանուհու գովազդային գործակալի` մամուլի համար տարածած հաղորդագրությունում:
TMZ.com կայքը հայտնում է, որ Մուրը հոսպիտալացվել է լույս երեքշաբթի գիշերը: Նրան բուժում է պահանջվում, որը թույլ կտա հաղթահարել դեղամիջոցների չարաշահումից կախվածությունը:
Դերասանուհին վերջերս է ամուսնալուծվել դերասան Էշթոն Քաթչերից:










