Գալուստ Սահակյանը կլինի համամասնական ցուցակում
ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը կլինի համամասնական ընտրակարգի ցուցակում, անկախ նրանից լրագրողները դա ուզում են թե ոչ: «Ես բարձր ծանրաձողի կողմից եմ և միշտ կլինեմ քաղաքական դաշտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց նա:
Իսկ համամասնական ցուցակում արդեն մյուսների հավանական ընդգրկման հարցին պատգամավորը խուսափեց պատասխանել, քանի որ նրա տեղեկացմամբ՝ դեռևս որևէ քննարկում չի եղել: Գալուստ Սահակյանը խոստացավ, դրանց պատասխանը տալ մարտի կեսերին: Պատգամավորը նաև ենթադրություն արեց, որ ցուցակը դասական օրինակով կգլխավորի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչ վերբերվում է ավելի երիտասարդ ուժերին ցուցակ ընդգրկելուն, Գալուստ Սահակյանը նշեց, որ հաշվի չի առնվի «ջահել է, թե ահել»: «Կլինեն նրանք, ովքեր ակտիվ են՝ անկախ նրանից գործարար են, թե ոչ»,- ասաց նա:









