Երևան-Գյումրի ճանապարհին կրկին ուղևորատար «Գազել» է շրջվել
Մոտ 1 ժամ առաջ Երևան-Գյումրի ճանապարհին, Մաստարա գյուղի հատվածում, շրջվել է ուղևորատար «Գազել» մակնիշի մեքենա, ինչի արդյունքում ուղևորներից երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ախուրյանի հիվանդանոց։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ «Գազելի» պետհամարանիշն է՝ 45 UU 008։ Դեպքի վայր է ժամանել նաև շտապ օգնության մեքենա Գյումրի քաղաքից։ Ականատեսի վկայությամբ «Գազելի» մեջ եղել է ընտանիք, որը վերադառնալիս է եղել Երևանից։ Ընտանիքը Երևան էր եկել Հայաստան ժամանող հարազատներից մեկին դիմավորելու համար։ Ուղևորներից բացի վնասվածքներ է ստացել նաև «Գազելի» վարորդը, ում դեպքի վայրում տեսել են ձեռքը կապած և հոնքի մասում պատռվածքով։









