Ամերիկյան օդուժը մտել է Սոմալի` պատանդների ազատելու նպատակով
ԱՄՆ հատուկ ստորաբաժանումների շրջայցի արդյունքում, ազատ են արձակվել նախորդ տարվա հոկտեմբերին սոմալիացի գրոհայինների կողմից գերեվարված մեկ ամերիկուհի և դանիացի:
Դիվանագիտական ներկայացուցիչների խոսքով, որոնք ցանկացել են անանուն մնալ, գործողությունն անցկացվել է մարտական ուղղաթիռների աջակցությամբ: Փոխհրաձգության հետևանքով, սոմալիական իշխանությունների տվյալներով, զոհվել են մի քանի գրոհայիններ:
Պատանդները չեն տուժել: Նրանք երկուսն էլ Danish Demining Group հումանիտար կազմակերպության աշխատակիցներ են: Կազմակերպությունը զբաղվում է չպայթեցված ականների ու այլ զինամթերքի չեզոքացմամբ:









