Պետք է վերացնել դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահության մթնոլորտը. Հրայր Թովմասյան
2012 թվականին Արդարադատության նախարարության գերատեսչական գերակա խնդիրները բազմազան են՝ դատաիրավական համակարգի նկատմամբ բնակչության անվստահությունից մինչև ՔԿՀ-ների շենքային վատ պայմաններ և Արդարադատության նախարարության աշխատակիցների ցածր աշխատավարձ:
Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմայանը: Նրա խոսքով՝ իր և լրագրողների հետ հանդիպումներն ու ասուլիսները , որ նոր մշակույթի ձև են, պետք է դառնան ավանդական:
Համակարգում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահության մթնոլորտը , որն ըստ նախարար Թովմասյանի՝ վերանալու է: Այս նպատակով մշակվել է դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ծրագիր, որն առաջին հայացքից նախարարի գնահատմամբ՝«Մի փոքր ամբիցոզ է» թվում:
Քրեակատարողական համակարգի մասին խոսելով՝ Հրայր Թովմասյանը առանձնացրեց պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրը: Նախարարը գտնում է, որ սրա հիմնական բացն այն է, որ մարդիկ ինչ-ինչ կերպ հայտնվելով ազատության մեջ, այնտեղ կրկին հանցագործություններ են գործում: «Հիվանդությունների ցանկը, մնում է չլուծված: Եղել են դեպքեր, երբ անձը հիվանդության պատճառով ազատվել է և գործել մի նոր հանցագործություն»:
Ըստ նախարարի կալանավորների զբաղվածությունը ևս լուրջ խնդիր է, քանի որ մարդիկ ողջ օրն ազատ լինելով ՝ պարապությունից նոր հանցագործություններ են կատարում:
«Այստեղ պետք է մտածել, որ մարդիկ կարողանան աշխատել, գումար ունենան և ընտանիքին օգնել»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ բոլոր ՔԿՀ-ները շուտով ունենալու են համակարգիչներ: Դատապարտյալների համար կազմակերպվելու են սպորտմասսայական միջոցառումներ՝ շախմատային, ֆուտբոլային և այլն:
Հրայր Թովմասյանի ներկայացմամբ՝ առանձին հարց են շենքային վատ պայմանները: Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որր Գորիսի քրեակատարողական հիմնարկը շուտով կդառնա երկու հարյուր տարեկան:
Միչև եկող տարվա կեսը կամ ավարտը նախարարությունը կունենանա նոր քրեակատարողական հիմնարկ Արմավիրի մարզում:
Ցածր աշխատավարձ, նյութա-տեխնիկական թույլ բազա. սրանք այն լուրջ թերություններեն, որոնք ազդում են նախարարության աշխատանքների վրա:
Նախարարության միջոցների հաշվին 50 աշխատակից արդեն հաճախում է անգլերենի դասընթացների, ցանկացողներն էլ՝ կայցելեն սպորտդահլիճ: Նախարարությունը որոշ աշխատողների համար տրամադրելու է նաև ընդհանուր փոխադրամիջոցներ՝ տուն և աշխատանքի գնալու համար:
Կներդրվի գնահատման համակարգ, որը թույլ կտա, որ աշխատակիցները ստանան հավելավճարներ: Նախարարը չբացառեց, որ հնարավոր է՝ մեկ աշխատող ստանա մի քանի անգամ ավել, մյուսը՝ առհասարակ, հավելավճար չստանա : Բայց, դա ըստ Թովմասյանի՝ կհանգեցնի առողջ մրցակցության:
«Գերմանիայից կհրավիրվի պաշտոնաթող Արդարադատության նախարար, ով մենեջմենթի առումով կօգնի մեզ: Գլխավոր խնդիրը կշարունակի մնալ հանրության հետ շփվող աշխատակիցների մակարդակի բարձրացումը»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ անելու է ամեն ինչ՝ բյուրոկրատական քաշքշուկները վերացնելու համար:
Նոտարական ծառայությունը, ՔԱԳԿ-ն ու իրավաբանական անձանց գրանցման պետռեգիստր. այս երեք ոլորտներում լուրջ փոփոխություններ են սպասվում: Նախարարը նշեց, որ մարդը իրավաբանական անձի գրանցումը պետք է կարողանա իրականացնել 5-10 րոպեի ընթացքում:
Կստեղծվի մի կենտրոն, որտեղից հնարավոր կլինի ստանալ թե՝ անձնագիր և թե գրանցել ամուսնություն ու վարորդական իրավունք:









